‘ՀԾԿՀ-ն չի մեկնաբանում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման լուրերը ‘

762

Մամուլում տեղեկություն կա, որ գազի գնից բացի՝ առաջիկայում բարձրանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանից iLur.am-ը փորձեց ճշտել այս տեղեկությունը, սակայն նա ասաց, որ բացարձակապես տեղյակ չէ, և դրա մասին ինքն էլ է մամուլից տեղեկացել:

Մեր այն հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը այն տեղեկությունը, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները բանակցում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, Մարիամ Ստեփանյանն այսպես արձագանքեց.

«Ես արդեն ձեր հարցին պատասխանեցի: Մեկնաբանություն չեմ անում»:

 

Նախորդ հոդվածը‘Փարիզում շոկոլադե հագուստների ցուցադրություն է անցկացվել (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում ‘