‘ՀԾԿՀ-ն 10.5 %-ով կրճատել է ՀԷՑ-ի այս տարվա ներդրումային ծրագիրը’

880

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2013 թվականի ներդրումային ծրագիրը կրճատել է 533 մլն դրամով՝ նախատեսվող 8.38 մլրդ. դրամից նվազեցնելով մինչև 7.505 մլրդ.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Հանձնաժողովի ներդրումային ծրագրերի և լիցենզիոն գործունեության դիտարկումների վարչության ղեկավար Աբգար Բուդաղյանը: Նրա խոսքերով, ներդրումային ծրագրի փոփոխության մասին որոշումն ընդունվել է Հանձնաժողովի դեկտեմբերի 4-ի նիստում: Կրճատումը վերաբերվում է հատուկ ծրագրերին ուղղվող ներդրումներին, որոնք ընկերությունը չի հասցրել իրականացնել 2013 թվականին, և որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի, ասել է Բուդաղյանը: Նա նշել է, որ 2012 թվականի դեկտեմբերին կարգավոող մարմինը  հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2013-2015 տարիների ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 24.7 մլրդ.դրամ: Համաձայն օրենսդրության, ընթացիկ տարվա ծրագիրը ենթակա է փոփոխության մինչև տարեվերջ: Այժմ ՀԷՑ-ը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2014-2016 թվականների ներդրումային նոր ծրագիրը, որն այժմ քննարկվում է: Ծրագրի արժեքը նույնպես գտնվում է քննարկման փուլում, հետևաբար, վարչության ղեկավարը գերադասեց այն չնշել:

Նախորդ հոդվածը‘Վատիկանը հրաժարվել է ՄԱԿ-ին հանձնել մանկապիղծ հոգևորականներին’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի ընդդիմությունն ակնկալում է ոստիկանության աջակցությունը’