‘ՀԿԵ-ում իրավիճակը շտկվել է. գնացքները անվճար կաշխատեն նաև վաղը’

835

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Երեւան-Շորժա գնացքում լարված իրավիճակ էր, գնացքը հսկող ոստիկանը եւ աշխատակիցները պահանջում էին ուղեւորներից իջնել հաջորդ կայարանում: Նշենք, որ հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ) լրատվական կայքերով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար: Սակայն գնացքի անձնակազմը պահանջում էր ուղեւորներից վճարել տոմսի համար կամ իջնել գնացքից առաջիկա կանգառում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն. առկա տեխնիկական խնդիրների պատճառով տարածվել է ապատեղեկատվություն: «Հրամանը, որը արձակվել էր, պատշաճ չի հասել անձնակազմին: Այս պահի դրությամբ իրավիճակը արդեն շտկվել է, ինչպես նաեւ որոշում է կայացվել, որ փոխադրումները վաղը նույնպես կլինեն անվճար»,- հայտնեց նա:

Նախորդ հոդվածը‘Իռլանդացի «սարդ-մարդը» բռնել է փողոցային գողին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին. ԳԱԼԱ’