‘
Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6,93 դրամով, որոշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հանձնաժողովի ներկայացուցիչ Բաղրամյանը նշեց, որ հոսանքի թանկացման հիմնական պատճառը դրամի փոխարժեքի տատանումն է:
Այսպիսով՝ էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի ցերեկային սակագինը կլինի 48,78 դրամ՝ գործող 41.85 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ՝ 31.85-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստին «ՀԷՑ»-ից ներկայացուցիչ չկար: Ընկերության նախագահի անունից գրություն էր ուղարկվել ՀԿԾՀ, որով ՀԷՑ տնօրեն Բիբինն իր բացակայությունը պայմանավորում էր խիստ զբաղվածությամբ:
‘