‘ՀԿ. Ծաղկի շուկայում գնաճը կազմել է 20-ից 50 տոկոս’

697

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի մարտի 8-ին ընդառաջ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա գնաճ, որն ավելի շոշափելի է ծաղկի շուկայում: Լրագրողների հետ հանդիպմանը հ/կ-ի նախագահ Լուսինե Յագուզյանը ասաց, որ կան մի քանի օրացուցային օրեր, որոնց ընթացքում ծաղկավաճառները գերշահույթ ստանալու նպատակով որոշ տոկոսով ծաղիկների գինը բարձրացնում են:

«Սովորական վարդը, որը 500-700 դրամ է, այսօր փողոցներում 1000-1500 դրամ է, հոլանդական վարդերը 1000-ից դարձել են 2000, կակաչները՝ 200-ից 300: Սա այն օրն է, որ յուրքանաչյուր երիտասարդ, տղամարդ կուզի իր կնոջը, ընկերուհուն գոնե մեկ վարդ նվիրել, իսկ եթե հաշվի առնենք մեր սոցիալական պայմանները, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա անբարեխիղճ վերաբերմունք է ծաղկավաճառների կողմից»,- հայտարարեց Յագուզյանը՝ նշելով որ գնաճն իրենց ուսումնասիրություններով կազմել է 20-ից 50 տոկոս:

Նրա կարծիքով՝ գնաճի պատճառն օրենքի բացն է, և կառավարությունը պետք է վարի հակագնաճային քաղաքականություն:

Նախորդ հոդվածը‘Ջունեյթ Չաքիր. Ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ Նանիին ճիշտ եմ հեռացրել’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը շնորհավորել է կանանց’