‘ՀՀԿ-ականը «սպառնում է» ապացուցել իր տղամարդկությունը. Տեսանյութ’

1426

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում թեժ էր: ՀՀԿ-ականներն այնքան էին ջանում արագ «շտամպովկա» անել օրենքները, որ քվեարկում էին մեկը մյուսի փոխարեն, անտեսում էին՝ ընդդիմության 20 րոպե ընդմիջում վերցնելու բոլոր պահանջները: Այդ ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դիմելով ՀՀԿ-ներին, հայտարարեց. « Երբ քվեարկությունից հետո խնդրում ենք ցույց տալ պատկերը, տեսնում ենք, որ իրար փոխարեն են քվեարկել և մատնացույց ենք անում: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունն էնա, որ ամեն մեկն իր գործն անի և պատասխան տա դրա համար: Խնդրում եմ, պարոն Սահակյան, Ազգային ժողովի փոխնախագահներ, եղեք օրենքի սահմաններում»: Նա հայտարարեց, որ իրականում ՀՀԿ-ականները ոչ թե 67-ն էին, այլ 64-ը եւ որ ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քվեարկել է կողքինի փոխարեն: Ի պատասխան այս հայտարարության, իր պատգամավորական գործունեությամբ առանձնապես աչքի չընկվող, նախկինում ԺԱՄ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանը հանկարծ սկսեց ելույթ ունենալ: «Ես իմ տղամարդկությունը ուրիշ տեղ կապացուցեմ, թող ոչ ոք չկասկածի իմ տղամարդկության վրա՝ կարող եք գալ ու հերթ կանգնել, համոզվել: Նորից ցույց տվեք լուսատախտակը ու կհամոզվեք, որ ես որեւէ մեկի փոխարեն չեմ քվեարկել»,- հայտարարեց նա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական ճգնաժամի նախանշանները’
Հաջորդ հոդվածը‘Մարդու ընտրությունը’