‘
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:
***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս
Կրթություն
1985-1987 թթ. — Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
1989-1992 թթ. — Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1992-1995 թթ. — Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի
վերստուգիչ տեսուչ
1996-1997 թթ. — Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ
1997-1999 թթ. — Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
1999-2000 թթ. — ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ
2000-2004 թթ. — Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
2004-2005 թթ. — ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ
2005 – 2013 թթ. — ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի
դասային աստիճան:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մեկ այլ որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։
***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ
Կրթություն
1996-1999 թթ. — Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. — Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2008–2011 թթ. — Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. — «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր — «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
‘