‘
Իր վրա վերցնելով կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման հետ կապված պարտավորությունները, Հայաստանի իշխանությունները կրում են պատասխանատվություն: Նման տարօրինակ հայտարարությամբ է այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հանդես եկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, մոռանալով, սակայն, որ բարեփոխումների հաջողոթյան համար պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն 40 տարի անց:
Բաղդասարյանը նշել է, որ եթե նախկինում կառավարությունը հանդես էր գալիս կարճաժամկետ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ուղղված էին այս կամ այն ոլորտի բարեփոխումներին, ապա հիմա կենսաթոշակային համակարգի բարեփոխումով կառավարությունն «ընդունել է երկարաժամկետ ծրագիր», որն իր կարծիքով, «ուղղված է քաղաքացիների արժանապատիվ ապագայի ապահովմանը»:
‘