‘
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հնաբնակները գիտեն, որ թաղամասին ղեկավարին նշանակելու մենաշնորհը Քեթրինի Միհրանինն է՝ նախկին ԴԱՀԿ պետռ, ներկայիս ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Միհրան Պողոսյանինը: Մայրաքաղաքի ամենաանբարեկարգ թաղամասերից մեկի ղեկավարները պարբերաբար փոխվում են, բայց բակերի, փողոցների ու սակավաթիվ այգիների փնթի վիճակը մնում է անփոփոխ:
Այսօր քաղաքապետ տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին է ներկայացրել: Նա Արթուր Ստեփանյանն է՝ կրկին Քեթրինի Միհրանի հովանավորյալն ու նրա մտերիմ ընկերը՝ թաղամասում հայտնի «Չախկալ Արթուր» մականունով: Նա 2012-17 թվականներին եղել է Ազգային Ժողովում՝ պատգամավորի կարգավիճակով փաստացի ներկայացրել է ՀՀԿ-ի «կոճակ սեղմողաց» դասը: Դրանից բացի նա հայտնի է 2014-ին կառուցած շքեղ առանձնատնով, որի կառուցման միջոցների մի մասը հայտարարագրված չէ:
Ստեփանյանին ներկայացնելիս Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ «բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ»:
‘