‘
Մեր մարդիկ պետք է աշխատեն, այլ ոչ թե ապրեն նպաստներով: Այդ մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ հաշագրգռված լինեն աշխատանքով, այլ ոչ թե կախված լինեն նպաստներից: Հենց այդ պատճառով անձամբ ես հանդես եմ գալիս գործազրկության 18 հազար դրամ նպաստի վերացման օգտին»,- հայտարարել է նա:
‘