‘ՀՀԿ-ական պատգամավորը իր ավտոմեքենան լիցքավորում է գաղտնի և անօրինական (լուսանկարներ)’

1538

Հուլիսի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս նշված հասցեում հայտնաբերել են, թե ինչպես է ապօրինի լիցքավորվում Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան:

Աղբյուրը հայտնում է, որ Toyota Camry-ն սպասարկում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանին:

Տեսչության աշխատակիցները դադարեցրել են գազալցակայանի շահագործումը ու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: 

Նախորդ հոդվածը‘Նոր տրանսֆերային կրքեր. Օզբիլիսի գործակալը մեղադրում է Օլեգ Մկրտչյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ծիրանը արտահանվել է նաև Զիմբաբվե. Փոխնախարար’