‘ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողին հարվածած իր կուսակցի մասին. «Ղալաթ» է արել. Մամուլ’

1463

Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել և հարվածել էր ilur.am-ի լրագրողին: «168 ժամ»-ի թղթակիցը Աժ պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում:

«Իհարկե՝ ոչ, և հազար անգամ՝ ոչ: Եթե ինչ-որ մեկը հարվածել և քաշքշել է որևէ լրագրողի, անկախ նրանից, թե ով է այդ լրագրողը և ինչ ճաշակի լրատվամիջոց է ներկայացնում, կամ՝ ինչպես է իրեն պահել տվյալ պահին, իմ պատասխանը նույնն է՝ «ղալաթ» է արել: Այս հարցում ես չունեմ այլ կարծիք՝ ոչ մեկն իրավունք չունի լրագրողին խոչընդոտել կատարելու իր մասնագիտական պարտականությունները: Կարծեմ կա Ոստիկանության համապատասխան հայտարարությունն այս միջադեպի մասին, հուսամ ամեն ինչ կքննվի և կպարզվի, իսկ մեղավորը կպատժվի արդարացիորեն՝ անկախ նրանից՝ ինչ քաղա¬քական ուժ է ներկայացնում և ով է»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալն» էլ ընկավ գերմանական տանկի տակ’
Հաջորդ հոդվածը‘ Խաժամուժը՝ լրագրողի դեմ. Մամուլ’