‘
Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, ով ավելի շատ հայտնի է «Բառադի Համո» մականվամբ, այսօրվա նիստի ընթացքում մի քանի անգամ քվեարկեց իր կուսակից Սամվել Ալեքսանյանի փոխարեն, ով ավելի շատ հայտնի է «Լֆիկ Սամո» մականվամբ:
«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն արձանագրել է այդ պահը: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նախ, փորձել է հերքել, որ քվեարկել է ուրիշի փոխարեն, ապա` հայտարարել է, որ «ուրիշի փոխարեն քվեարկելն էլ է բարոյական»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին, իր կուսակցի արարքը մեկնաբանելու փոխարեն խորհուրդ է տվել հետեւել մնացած խմբակցությունների պատգամավորներին: Մանրամասները` տեսանյութում:
‘