‘ՀՀԿ-ական պատգամավորը «Ֆաքս»-ին սուրճ կհյուրասիրեր, բայց ոչ ընդունարանում ‘

805

ԱԺ-ում Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանից փորձել է պարզել` Արարատի մարզպետ դառնալու հավակնություններ ունի՞: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ նման բան չկա, անգամ կուլիսային խոսակցություններ չկան, հետո հայտարարեց, որ դա պատվեր է իր դեմ, «գլուխները չերեւացող սողունների պատվեր», որոնք շուտով կբացահայտվեն:

Հարցին ի պատասխան, թե` մարզպետ դառնալու ցանկություն, այդուհանդերձ, ունի՞, պատգամավորը նախ հորդորեց իր ցանկությունները մի կողմ թողնել, հետո եւս մեկ անգամ վստահեցրեց, որ նման բան չկա: Դիտարկմանը, որ, կարծես, «բարի ցանկությամբ պատվեր է», պատգամավորը չհամաձայնեց եւ հայտարարեց. «Եթե իրականությանը մի տոկոս համապատասխաներ, գուցե համաձայնեի: Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ իբր ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում, հարց եմ Ձեզ տալիս, նախարարը եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում»:

«Փաստորեն, պատգամավորը մինչեւ հիմա չգիտի՞ ֆաքսն «ով» է… Հիշեցնենք, հայտնի պատմությունը. բնապահպանության նախարար եղած ժամանակ Մուրադ Մուրադյանի աշխատասենյակ է մտել քարտուղարուհին եւ հայտնել, որ ֆաքսը եկել է, ի՞նչ անի, Մուրադյանն ասել է` սուրճ դիր, հյուրասիրի մինչեւ ավարտեմ», — գրում է «Երկիրը»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժին առաջարկել է ՀՀԿ հետ միասնական ցուցակո՞վ մասնակցել, — «Սու՛տ է»’
Հաջորդ հոդվածը‘Անկարայի կառավարական թաղամասում պայթյուն է որոտացել’