‘ՀՀԿ-ական պատգամավոր. «Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողները հըլը թող իրենց անունը գրել սովորեն»’

1021

ԱԺ ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Մանվել Բադեյանը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողներին առաջարկում է նախ «իրենց անուն-ազգանունները գրել սովորել, հետո նոր` բողոքի ակցիաներին մասնակցել»: Այդ մասին պատգամավորը հայտարարել է Parliamentmonitoring.am կայքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է — հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա», — ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:  

Ուշագրավ է, որ հանրապետական պատգամավորը  խորհուրդ  է տալիս «սեփական անուն-ազգանունը գրել սովորել»  կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող այն քաղաքացիներին, որոնց հիմնական մասը բարձր աշխատավարձ ստացող, բարձր որակավորում ունեցող  ծրագրավորողներ են: Նրանք, ինչպես նույնիսկ  ՀՀԿ-ական կառավարության ներկայացուցիչներն են պարբերաբար կրկնում, Հայաստանի ինտելեկտուալ ներուժի  հիմնական մասն են ներկայացնում: Ի տարբերություն Մանվել Բադեյանի շատ կուսակիցների (սկսած Սերժ Սարգսյանից` վերջացրած «գեներալ ու օլիգարխ պատգամավորներով» ), որոնց բանավոր խոսքը հաճախ երգիծաբանների համար ներշնչանքի աղբյուր է դառնում:    

Նախորդ հոդվածը‘Իսրայելցի փորձագետ. Իսրայելական ռազմակայանների համար տարածք տրամադրելու դեպքում Ալիևը կվերածվեր ջիհադի թիրախի’
Հաջորդ հոդվածը‘ՆԳ նախարար. Իրավապահներն ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ’