‘ՀՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն էսօր կա, էգուց չկա’

954

Վարչապետն էսօր կա, վաղը չկա, Ազգային ժողովում պարտադիր կուտակային կենսաթոշակաին համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ նախաձեռնությամբ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները առաջարկում են հետաձգել կենթաթոշակային նոր համակարգի կիրառությունը` նշելով, մասնավորապես, որ քաղաքաիները չեն վստահում գործող կառավարությանը, այդ պատճատռով ընդդիմանում են նրա նախաձեռնություններին:

Ըստ Հակոբ Հակոբյանի, ընդդիմությունը ըստ էության ոչ թե ներդրվելիք համակարգի դեմ է հանդես գալիս, այլ` գործող իշխանություններին,

«Դուք հարցը կապում եք վարչապետի հետ: Է, վարչապետը էսօր կա, էգուց չկա, եկեք  համակարգի մասին խոսենք: Դուք համակարգին չեք դեմ, դուք մեզ եք դեմ, մենք էլ մեծամասնություն եք», — ասաց պատգամավորը:

Նա նշեց նաեւ, որ հունվարի 1-ից կիրառության մեջ դրվելիք փաթեթում հնարավոր է հատեգա տարիներին բազմաթիվ փոփոխություններ լինեն:

Նախորդ հոդվածը‘Կիևի ոստիկանությունը կպատժի անկարգություններին մասնակցած ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր բերման ենթարկված անձանց ցանկը ‘