‘ՀՀԿ-ական. GSP+ համակարգը Հայաստանում չի վերացվի ‘

736

Առևտրի գործառույթների GSP+ համակարգը, որը գործում է Հայաստանի և Եվրամիության միջև առևտրական հարաբերություններում, կպահպանվի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Աժ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հայաստանի համար գործող այդ համակարգը հիմնված է երկրի ղեկավարության կողմից նախորդ տարիներին իրականացված խորը հետազոտութոյւնների վրա: Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանքներ, որպեսզի այդ նախապատվությունները պահպանվեն նաև Մաքսային միությանը Հայաստանի միացումից հետո»,-նշել է Մինասյանը:

 

Նախորդ հոդվածը‘Բոզոյան. Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման բոլոր նախադրյալները կան’
Հաջորդ հոդվածը‘Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը վաղը` Երևանի քաղաքային պանթեոնում ‘