‘
ԱԺ պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունների հիման վրա այսօր, ժամը 18.30-ին տեղի կունենա արտահերթ նիստ: Օրակարգում մի քանի օրինագծերի քննարկումն է, որոնք վերաբերում են ԴԱՀԿ գործունեությանը՝ արագաչափերի գրանցած երթեւեկության կանոնների խախտումների եւ «կարմիր գծերի» տուգանքների չվճարաման դեպքում:
Հայտնի է, որ վերջին շրջանում ԴԱՀԿ-ը առանց դատարանի որոշման կալանք է դնում տուգանքները ինչ-ինչ պատճառներով չվճարած քաղաքացիների բանկային հաշիվների վրա:
ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին, քանի որ, նրա խոսքով՝ «խնդրահարույց օրենսդրական կարգի վերաբերյալ ՍԴ-ում առկա է ՄԻՊ դիմումը, որի հիման վրա դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 15-ին»: Բացի դրանից, ըստ ՀՀԿ-ականի, կառավարությունը օրինագծերի վերաբերյալ իր եզրակացությունում խորհուրդ է տվել առայժմ հարցի վերաբերյալ քննարկում չծավալել:
‘