‘ՀՀԿ-ն արտահերթ համագումարով կհայտարարի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին ‘

734

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն մինչև այս կհրավիրի արտահերթ համագումար, որում կհայտարարվի առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գոծադիր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխանախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե Սերժ Սարգսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գաղտնի հանդիպում են ունեցել` ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Գաղտնի պայմանավորվածություններ չկան: Այդ հանդիպումների մեջ զարմանալու բան չկա, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է եւ հնարավոր է` այդ շրջանակներում հանդիպումներ լինեն»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ դիրքորոշմանը` Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է և ինքն էլ կորոշի որևէ մեկին սատարելու մասին որոշումը հայտարարելու ժամանակը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վալյեխոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մխիթարյանի համար 40 միլիոն եվրոն մեծ գումար չէ’