‘ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը ԱԺ-ում հայտարարություն ընդունեցին’

1100

Ազգային ժողովի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ձայների 71 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեցին երկու խմբակցությունների պատրաստած համատեղ հայտարարության տեքստը, որով գնահատական է տրվում վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ բռնարարքներին:

ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ինչպես հայտնի է, այս խմբակցությունները առանձին հայտարարության տեքստ էին պատրաստել, որով, մասնավորապես, պահանջվում էր պաշտոնանկ անել բռնության կոչեր հնչեցնրած փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին:

Հայտարարության քննարկման ժամանակ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այս հայտարարությունը նպատակ ունի փրկել ռեժիմի դեմքը, որովհետեւ դրանում չի նշվում բռնարարքների հիմմնական կազմակերպիչն ու պատասխանատուն՝ իշխանությունը:  Իրենց ելույթներում նախագծին դեմ արտահայտվեցին նաեւ ԲՀԿ եւ Ժառանգություն խմբակցությունները ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը եւ Ռուբիկ Հակոբյանը:

 Իսկ ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Սեյրան Սարոյանն իր ելույթում, ըստ էության, արդարացրեց Արամ Մանուկյանի վրա հարձակվողին՝  նշելով, որ նա «միակ թասիբով տղեն էր, որ հելավ ասեց՝ էդ ում նախագին ես քրֆում»:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Չպատժված հանցագործությունը ծնելու է նոր հանցագործություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա» – «Ֆրայբուրգ» 2-0․ Մյունխենցիների 7-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութեր)’