‘ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միշտ հավանություն են տվել կառավարության նախագծերին ‘

744

ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունն ամբողջովին պահպանել է քվեարկությունների տրամաբանությունը. ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան միշտ հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած նախագծերը և դեմ քվեարկել բացառապես ընդդիմության նախաձեռնություններին: Այսպիսին է parliamentmonotoring.am կայքի վիճակագրությունը:

Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է արտահայտվել քվեարկված օրինագծերի հազիվ 1 տոկոսին: Սա խորհրդարանի քաղաքական մեծամասնության և կառավարության կոնսոլիդացիայի գերբարձր մակարդակի ու դրա շարունակականության ցայտուն վկայություն է: Ըստ parliamentmonotoring.am կայքի վիճակագրության` ՀՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված և ելույթ ունեցած պատգամավորը Խոսրով Հարությունյանն է: Ամենաշատ կողմ քվեարկածները (194 անգամ) չորսն են` Հայկ Գրիգորյան, Մկրտիչ Մինասյան, Գալուստ Սահակյան, Կարինե Պողոսյան: Ամենաշատը դեմ է քվեարկել Վահե Հակոբյանը (4), ձեռնպահ` Հակոբ Հակոբյանը (Գառնիկի): Ամենաշատ բացակայածը Կարեն Կարապետյանն է, ամենաշատ չքվեարկածը` Մանվել Բադեյանը:

Խորհրդարանի ամենաշատ կողմ քվեարկած 10 պատգամավորներից 9-ը հանրապետական են: Փոխարենը ոչ մի ՀՀԿ-ական չկա ամենաշատ դեմ ու ձեռնպահ քվեարկածների տասնյակներում: 10 ամենաշատ բացակայածներից խմբակցության անդամ է միայն 1-ը, իսկ ամենաակտիվ պատգամավորների տասնյակում կա ՀՀԿ 4 պատգամավոր:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիայում զարինի կիրառումը ռազմական հանցագործություն է’
Հաջորդ հոդվածը‘Չինովնիկների մեղքով մայրն ու անչափահաս երեխաները 7 օր մեկուսացվել են Չելյաբինսկում’