‘
Քիչ առաջ ՀՀԿ ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման փաստաթղթերը, iLur.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որից հետո ընտրական ցուցակը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է վաղը՝ ժամը 18.00-ին:
‘