‘ՀՀԿ-ն մերժեց 100% համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծը ‘

1182

Այսօր Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր ոչ իշխանական եռյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծին կողմ քվեարկեց 54, դեմ՝ 59 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում էր բարեփոխել ընտրական օրենսգիրքը, անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Շատ գոհ եմ, որ երազանքս իրականացրել եմ և այժմ խաղում եմ «Նոու Կամպում»’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիոնո Ռոնալդու. «Այժմ հիանալի մարզավիճակում ենք, ինչի մասին խոսում է 16 անընդմեջ հաղթանակը»’