‘ՀՀԿ-ն միակ միջավայրն է, որտեղ Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն հավաքելու իրական հնարավորություն ունի. Մամուլ’

934

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Նախագահական ընտրությունների քարոզարշավի հենց առաջին օրը Սերժ Սարգսյանը երկու հանդիպում է ունեցել: Երկուսին էլ, սակայն, մասնակցել են բացառապես հանրապետականները:

«ՉԻ» — Փաստորեն Սերժ Սարգսյանը շատ իրատեսական է մոտենում հարցին: Նա, անշուշտ, շատ ճիշտ է վարվել, որ առաջին հերթին որոշել է քարոզչություն իրականացնել սեփական կուսակիցների շարքերում: Ավելին՝ դա թերևս միակ միջավայրն է, որտեղ Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն հավաքելու իրական հնարավորություն ունի (եթե, իհարկե, լավ աշխատի): Արթուր Բաղդասարյանն, օրինակ, չկարողացավ լավ աշխատել, և արդյունքում՝ ստացավ երկուսուկես անգամ ավելի քիչ ձայն, քան ՕԵԿ անդամներն էին: Ըստ երևույթին Սերժ Սարգսյանը լուրջ դասեր է քաղել իր «հաճախորդից»: Այլ հարց է, որ այս իմաստով առաջին երկու հանդիպումները կարելի է ձախողված համարել, որովհետև այդ հանդիպումների մասնակիցներին, ինչպես միշտ զոռով էին բերման ենթարկել:

Բայց մտահոգվելու կարիք չկա, քարոզարշավը նոր է սկսվել: Եթե այսպես շարունակվի, ընդամենը մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ ՀՀԿ-ականների առնվազն 50-52 տոկոսը ձայն կտա իրեն»:

Նախորդ հոդվածը‘Մրցանակից հրաժարված գիտնական. Եթե իմ թեկնածուական աստիճանի շնորհումն էլ Հայաստանը տված լիներ, դա էլ կվերադարձնեի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Սիրիայից ռուսաստանցիների տարհանումը վկայում է իրավիճակի վատթարացման մասին’