‘
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա կապակցությամբ` մարտի 25-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասարակական և քաղաքական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի այգու պանթեոն: «Արմենպրեսի» փոխանցմամբ` հոգեհանգստյան կարգից հետո Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին և խնկարկեցին նախկին վարչապետի հիշատակը:
‘