‘ՀՀԿ-ն չի ցանկանում, որ ԱԺ-ն լինի միահեծան’

1981

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե իրենց խմբակցությունը դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել:

Բաղդասարյանը դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է համարել, քանի որ այդ պարագայում «կարող է ձեւավորվել միահեծան ԱԺ»:

Ու եթե այդպես լինի, ապա ըստ Բաղդասարյանի չի կարող իրական ընդդիմություն ձեւավորվել ԱԺ-ում:

Նա հայտարարել է, թե իրենք դեմ չեն արտահերթ ընտրություններին, սակայն, դա պետք է տեղի ունենա ավելի ուշ, մինչ այդ պետք է ԸՕ-ն վերջնական տեսքի բերել եւ ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ պատրաստվեն արտահերթ ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Նուրմագոմեդովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյան. Ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա կառավարությանը’