‘ՀՀԿ-ն վաղը կներկայացնի նախագահի իր թեկնածուի անունը’

2441

‘

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վաղը` հունվարի 19-ին կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ նիստում քննարկվել է մեկ թեկնածուի հարց:
«Այդ թեկնածուն կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում,  և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասել է Շարմազանովը:
Նա թեեւ թեկնածուի անունը չի նշել, սակայն ակնարկել է, որ անակնկալներ չեն լինելու, եւ շատերն արդեն գիտեն, թե նա ով է:
Նշենք, որ այս օրերին որպես գալիք նախագահի թեկնածու ամենաշատը նշվում է նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը:

2015-ի Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին ընտրում է ԱԺ-ն: Նա հիմնականում ներկայացուցչական ֆունկցիաներ է ունենալու՝ առանց էական քաղաքական կշռի:

‘

Նախորդ հոդվածը‘«Բեղավոր սատանա» մականունն ստացած ամերիկացին սիրել է ձի բռնաբարել’
Հաջորդ հոդվածը‘Կիեւի պոլիկլինիկաներում երշիկ ու պանիր է վաճառվում’