‘ՀՀԿ-ն ցանկանում է բանակը օգտագործել ներքին հարցերում` Կոնգրեսի օրինագիծը մերժվեց’

941

Ազգային Ժողովը ձայների 35 կողմ, 59 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով մերժեց Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «դեմ» քվեարկությունը պատճառաբանեց նրանով, թե գործող օրենքում հակասահմանադրականություն չեն հայտնաբերել: Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ ներկայացված օրինագծում միայն սահմանադրականության հարցը չէ, որ էական է. «Միայն սահմանադրականի խնդիր չէ, սահմանադրականը արգումենտներից մեկն է, մեր ասածը բանակն արտակարգ իրավիճակներում օգտագործելու մասին է, որն ավելի կարևոր է, միայն սահմանադրականի վրա մի տարեք, խնդրում եմ կողմ քվեարկեք»,-ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի լավագույն գոլերը, փոխանցումներն ու հնարքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերը օրենք չի համարում այն օրենքը, որին ինքը կողմ է քվեարկել (Տեսանյութ)’