‘
YouTube վիդեոպորտալի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնական ալիքում հայտնվել են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչական հոլովակներ: Դրանցում հնչեցվում են ՀՀԿ նախընտրական կարգախոսները եւ կոչ է արվում ընտրություններին քվեարկել ՀՀԿ օգտին: Հիշեցնենք, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ապրիլի 7-ին:
«Միանշանակ, սա օրինախախտում չէ», — iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս փաստը՝ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով, թեեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը ապրիլի 7-ն է, բայց ընտրական օրենսգիրքը նման նյութեր տարածելու համար սահմանափակումներ չի նախատեսում:
‘