‘ՀՀԿ շտաբից դուրս են եկել եւ խլել «Առավոտի» լրագրողի տեսախցիկը’

1035

Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցները որոշել են մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում:

«Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, արագ ներսից կողպեցին դուռը: Մենք սկսեցինք թակել դուռը, զանգը տալ, ներսից ձայներ են լսվում, ակնհայտ է, որ մարդիկ կան, սակայն չեն բացում դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան է կատարվում, եւ պարզ չէ, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս: Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ, եւ մեր հարցումներին ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով Aravot.am-ի թղթակցի հասցեին, խլեց մեր տեսախցիկն ու հեռացավ», — գրում է կայքը: 

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. 42 տեղամասերի արդյունքով՝ Ր. Հովհանիսյան ունի 68%’
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը. Առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է (լրացվում է)’