‘«ՀՀԿ վերնախավը ստիպում է երիտասարդ կուսակցականներին ստորագրել ստերով լի տեքստերի տակ» ‘

1534

«Ստիպելով ՀՀԿ երիտասարդ աղջիկներին անվայել կերպով հարաբերվել ընդդիմախոսների հետ` ՀՀԿ վերնախավը հարկադրում է նրանց ստորագրել ստերով լի տեքստերի տակ: Դրանով նրանք յուրովի մկրտում են երիտասարդ կադրերին՝ դարձնելով բոլորին իրենց նման», — ֆեյսբուքում գրել է Կոնգրեսի վարչության անդամ Արշակ Մուսախանյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ լրատվամիջոցներին ուղարկած «հոդվածին»:  

«Չանդրադառնալով հանդերձ անշնորհք ձևով կառուցված նրա մյուս մտքերին՝ նշեմ ընդամենը մեկի մասին, — գրում է Մուսախանյանը: — Մասնավորապես՝ Նաիրան, խոսելով Ֆրանցիսկոս Պապի պատգամի մասին, նշում է, որ Պապը «իրականում մեկ մեծ քայլ առաջ կատարեց, կենտրոնանալով ժխտողականության անթույլատրելիության վրա»: Սա արհամարհանք է տասնյակ հազարավոր հավատացյալների նկատմամբ, որոնք բարձր գնահատեցին Ֆրանցիսկոս Պապի տպավորիչ պատգամները Հայոց Ցեղասպանության՝ տարիներ առաջ ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ, սակայն գիտեն, որ Պապը չի անդրադարձել Թուրքիայի մերժողական քաղաքականությանն ընդհանրապես:

Սրանում համոզվելու համար Նաիրան ընդամենը պետք է անցնի հետևյալ հղումով, և, անհարմար վիճակում չհայտնվելու նպատակով՝ հետայսու զգուշանա ուրիշի կողմից գրված տեքստերի հրապարակումից»:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները Հովիկ Աբրահամյանից «լավ լուր» են սպասում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը’