‘ՀՀԿ ցուցակում պահեստային քաղաքապետացու չկա. Մամուլ’

760

Չնայած սպասվում էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում»: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը՝ Հովիկ Մուսայելյանը՝ «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաև Աստղիկ Գևորգյանը, Լևոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ նախկին ավագանու անդամները: Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ևս ցուցակում է՝ հեռավոր համարներում:

Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն՝ ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին:

Նախորդ հոդվածը‘Կաթողիկոսի ձայնը դուրս չի գալիս. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նք է գնացել, թե Պուտի՞նն է հրավիրել. Մամուլ’