‘ՀՀՇ-ի համագումարը` կառավարության նիստերի դահլիճում, «Ժառանգությանը»՝ «Արմենիա Մարիոթում»’

1045

«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի է ունենալու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ օրակարգում միայն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու հարցն է:

«Հայոց համազգային շարժման» վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանն էլ iLur.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարը տեղի է ունենալու Մելիք- Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում, ժամը 9-ից սկսվելու է մասնակիցների գրանցումը:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Կասպարովը վարձավճարով տեղափոխվել է Իրան’
Հաջորդ հոդվածը‘Սյուզան Ռայսը այլևս չի հավակնում ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարի պաշտոնին’