‘ՀՀՇ-ի համագումարին կորոշվի ընտրություններում մասնակցության ձևաչափը’

1140

«ՀՀՇ-ի հերթական համագումարի օրակարգում ընդգրկվելու են նաև քաղաքական քննարկումներ, իրավիճակի քննարկում, որին կհետևի պարտադիր բանաձևի կամ բանաձևերի ընդունումը, որը իր մեջ պարունակում է անցած երկու տարվա գնահատական, ինչպես նաև ծրագրում է առաջիկա գործընթացներ: Կորոշվի նաև գալիք նախագահական ընտրություններում մեր մասնակցության ձևաչափը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության 17-րդ հերթական համագումարի ընթացքում կներկայացվի  շուրջ երկու տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը, կընտրվի նոր վարչության կազմ, նոր վարչությունից կառաջադրվեն թեկնածու կամ թեկնածուներ՝ վարչության նախագահի ընտրությունների համար, կընտրվի վարչության նախագահ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք «Հայոց համազգային շարժում» կուսակցության համագումարին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները և Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը»:

Նախորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Դամասկոսում՝ 16 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի դատախազությունը հետաքննում է 1961 թ. Պատրիս Լումումբայի սպանության հանգամանքները’