‘ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը ‘

1517

  1. ՀՀՇ համագումարը համարում է, որ 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում հերթական անգամ հիմնովին կեղծվել են նախագահական ընտրությունները, եւ չի ճանաչում դրանց պաշտոնական արդյունքները։
  2. Համագումարը անընդունելի է համարում միջազգային դիտորդների գործելակերպը, որոնք ընտրություններին մակերեսային եւ աչառու գնահատականներ տալով՝ այս անգամ եւս հանդես եկան վարչախմբի կատարած ապօրինությունները դակող-օրինականացնողի դերում՝ դրանով իսկ խոչընդոտելով Հայաստանում սահմանադրական կարգի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերականգնման համար ժողովրդի պայքարը։
  3. Հայոց Համազգային Շարժումը համարել եւ համարում է, որ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է, ժողովրդավարության հաստատումը եւ մարդու իրավունքների պահպանումը, ինչի համար մղած պայքարում ՀՀՇ-ն եղել է եւ կմնա հանուն իր իրավունքների ընդվզած ժողովրդի հետ մինչեւ հաղթական ավարտը։

Նախորդ հոդվածը‘Դինամո (Մոսկվա) — «Շախտյոր»՝ 2:1. Մխիթարյանը գոլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցնում է «զանգվածների կառավարման մեթոդաբանության» մասին ‘