‘ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Կարլ Բիլդտի հայտարարությանը, թե Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից’

1042

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման, ինչպես նաև պատճառների մասին, որոնք դրդել են վերջինիս գնալ դրան, բազմիցս խոսվել է ամենաբարձր մակարդակով, այդ մասին ասված է նաև Հայաստանի արտգործնախարարության տարեկան հաշվետվության մեջ, ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով Կարլ Բիլդտի հայտարարությանը, թե Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից, այսպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը, բացատրելով Մաքսային միության օգտին Երևանի ընտրության պատճառը, մասնավորապես, հայտարարել էր. «Դա չի նշանակում, թե Հայաստանն ընտրություն է կատարել Եվրոպայի և Մաքսային միության միջև: Այդ որոշումն ընդունվել է` տնտեսական, ինչպես նաև երկրի ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով: Որոշումն ընդունվել է `Հայաստանի զարգացման նպատակով»:

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է. «Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ակտիվորեն առաջ են ընթանում եվրաասոցացման հարցում, իսկ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Սակայն, Երևանն այլընտրանք չուներ, քանի որ Մոսկվան երկրի իշխանություններին ընտրության առջև է կանգնեցրել: Նրան ստիպել են»:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Լավագույն լուծումը կլիներ, եթե ընթանայինք ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Դավիթ Մուրադյանին հաստատեց թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում’