Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը կոչ է արել շտապ գործի գցել կազմակերպության մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Նախարարը նշել է, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպող միջոցների բացակայությունն ընդունում է որպես ամենաթողություն և ձգտում է էթնիկ զտումների հասնել Լեռնային Ղարաբաղում ուժի բացահայտ կիրառմամբ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգծել է շտապ կերպով ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմները գործի դնելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։