‘ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Իսպանիա’

881

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են G20 գագաթնաժողովի պատվիրակներին’