‘
Սեպտեմբերի 25-28-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ԱՄՆ այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին: Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ:
‘