‘
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 դատապարտյալ: Փոխանցում է Արմինֆոն: Ազատ արձակումները և ազատազրկման ժամկետների կրճատումները համաներման շրջանակներում կիրականացվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախորդ համաներումը Հայաստանում տեղի էր ունեցել 2011 թվականին:
‘