Հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229090 դեպք։
Առողջացել է 219280 մարդ, մահացել` 4597-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 315245 թեստավորում:
Երեկ կատարվել է 4889 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք:
112 մարդ առողջացել է, 1–ը` մահացել:
1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:
ՀՀ առողջապահության նախարարություն