Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք։
Առողջացել է 203307 մարդ, մահացել` 4209-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում:
Երեկ կատարվել է 3434 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք:
1034 մարդ առողջացել է, 17–ը` մահացել:
4 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը1036 է:
ՀՀ առողջապահության նախարարություն