Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք։
Առողջացել է 195701 մարդ, մահացել` 4058-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 969969 թեստավորում:
Երեկ կատարվել է 4277 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք:
801 մարդ առողջացել է, 18–ը` մահացել:
6 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը1008 է:
ՀՀ առողջապահության նախարարություն