Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260675 դեպք։
Առողջացել է 241191 մարդ, մահացել` 5299-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 705213 թեստավորում:
Երեկ կատարվել է 6402 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք:
461 մարդ առողջացել է, 22–ը` մահացել:
3 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է:
ՀՀ առողջապահության նախարարություն