Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256554 դեպք։
Առողջացել է 238527 մարդ, մահացել` 5216-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 676198 թեստավորում:
Երեկ կատարվել է 6221 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք:
672 մարդ առողջացել է, 16–ը` մահացել:
2 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:
ՀՀ առողջապահության նախարարություն