Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262631 դեպք։
Առողջացել է 242569 մարդ, մահացել` 5339-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 724070 թեստավորում:
Երեկ կատարվել է 11385 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք:
728 մարդ առողջացել է, 20–ը` մահացել:
2 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է:
ՀՀ առողջապահության նախարարություն