‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

612

Հայաստանի ողջ տարածքում այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։

Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ըստ նախարարության, ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Այս տարի շատ են ավելացել «Շտապօգնության» կանչերը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհում ծխողների թիվը հասել է մեկ միլիարդի’