‘ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններից ազատ է արձակվել 278 դատապարտյալ’

774

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 դատապարտյալ: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը:

Ազատ արձակումները և ազատազրկման ժամկետների կրճատումները համաներման շրջանակներում կիրականացվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախորդ համաներումը Հայաստանում տեղի էր ունեցել 2011 թվականին:

Նախորդ հոդվածը‘Լֆիկը առիթից չօգտվեց և հայոց այբուբենի տառերը չսովորեց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին ‘