‘ՀՀ արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում կան չլուծված խնդիրներ’

1025

Երեկ Երևանում անցկացվեց քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտները Արևելյան Գործընկերության ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Եվրոպական պատվիրակության անդամները Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեցին և ներկայացրեցին իրավիճակը Հայաստանի դատաիրավական համակարգում, ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում:

Քննարկմանը ներկա գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն ասաց, որ անկախ արդարադատությունն ու մարդու իրավունքները կարևոր ոլորտներ են և դրանցում բարեփոխումների հասնելու համար միասնական օժանդակության ծրագրով Հայաստանին տրամադրվել է 29 միլիոն և 12, 2 միլիոն եվրոյի չափով գումար:

«Կարևոր քայլեր կան, որ դեռ չեն կատարվել արդար դատաքննություն ապահովելու, անկախ դատական համակարգ ունենալու, դատավորների մասնագիտական առաջխաղացումը ապահովելու առումով: Մարդու իրավունքների ոլորտում դեռ կան մտահոգություններ ոչ ազատ ընտրությունների, խոշտանգումների, խտրական և դաժան վերաբերմունքի ենթարկվելու առումով: Գենդերային հավասարությունը, հավաքների, կրոնի ազատությունը բավարար չեն պաշտպանվում: Եվրամիությունը այս համատեքստում առաջարկել է Հայաստանի կառավարությանը արագացնել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումները և ընդունել առաջնահերթ օրենքները»,-նշեց Դիդենկոն:

Քննարկման մասնակից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանն ասաց, որ ՄԻՊ-ը իր անցած տարվա զեկույցում անդրադարձել էր այս ոլորտում առկա մի շարք խնդիրների: «Մասնավորապես, ճնշումները դատավորների նկատմամբ, երկակի ստանդարտների կիրառումը, կոռուպցիոն ռիսկերը: Զեկույցից անցել է մեկ տարի, սակայն ԵԽ հաձնակատարի այս տարվա զեկույցը այս ևս մեկ անգամ վերահաստատեց այդ խնդիրները, որոնք առկա են Հայաստանում»,-նշեց Պետրոսյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը իր հերթին խոսեց Հայաստանի կոռուպցիոն իրավիճակի և բարեփոխումների գործընթացի մասին:

«Փոխկապակցվածություն կա դատական համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիոն իրավիճակի միջև Հայաստանում: Կոռուպցիոն դրսևորումները բերում են շարքային քաղաքացիների իրավունքների խախտման, և նրանք չեն ստանում այն ծառայությունները, որ պետք է ստանային»,-նշում է Հոկտանյանը:

Նա ներկայացրեց ՀՀ-ի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը (2003-2007 թթ.) և երկրոդ ռազմավարությունը (2009-2012 թթ)՝ ընդգծելով, որ այդ տարիների

Նախորդ հոդվածը‘Նախագահների հանդիպմանը հրավեր չստացած Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ մաքսային կառույցների ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով’