‘ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆ’

606

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր’